Արոնյանը դուրս եկավ եզրափակիչ
СпортՀայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը խոսել է շախմատի աշխարհի գավաթի եզրափակիչ դուրս գալու մասին:
«Երջանիկ եմ, քանի որ կարողացա հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճել: Որպես բոնուս կլինի նաև եզրափակիչը: Թայ-բրեյքին հատուկ չէի նախապատրաստվել: Նմանատիպ խաղերում պետք է, որ միայն հավատաս ինքդ քեզ: Թե ես, թե Լագրավը նյարդային էինք: Հանգստության համար բան չարեցի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանի խոսքը մեջ է բերում Chess-news կայքը:
Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում կայացան թայ-բրեյքի պարտիաները։ Արոնյանը նախ սև խաղաքարերով զիջեց Լագրավին, սակայն առավելության հասավ սպիտակներով։ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ արագ մրցախաղերը ևս ավարտեց ոչ-ոքի արդյունքով։ Վերջին՝ «արմագեդոն» մրցափուլում Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ:
Սեպտեմբերի 22-ը հանգստի օր է: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` աշխարհի գավաթի խաղարկությունում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1 600 000 ԱՄՆ դոլար: