Նեյմարը ներողություն է խնդրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստներից
СпортԲրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նեյմարը ներողություն է խնդրել ՊՍԺ-ի իր թիմակիցներից և Կավանիից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է L'Equipe: Ֆուտբոլիստներին հաշտեցրել է ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան: Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի «Լիոն»-ի հետ խաղի ժամանակ ընդհարումից հետո Նեյմարը և Կավանին հանդերձարանում շարունակել են տարաձայնությունը, ինչը մոտ է եղել նույնիսկ կռվի վերածվելուն:
Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել ամառային տրանսֆերի ժամանակ` դառնալով պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը (222 միլիոն եվրո):