Երջանիկ սուտ կամ սուտ՝ հանուն երջանկության
БлогՏարիներ առաջ Հնդկաստանում ես հանդիպեցի մի տարեց մանկավարժի: Երիտասարդ էի ու նրա ասածների մեծ մասը իմ համար խորթ էին ու անընդունելի: Հիմա, երբ հիշում եմ նրա պատմությունները, հասկանում եմ, որ իմաստությունը գալիս է տարիների հետ, և խելացին ու իմաստունը դրանք շատ տարբեր բաներ են: Այսօր ես թվացյալ, բայց փաստացի երջանկությունը կարողացա փոխել իրական, ու նույնքան փաստացի դժբախտության հետ;
Տարիներ առաջ հնդիկ իմաատունը ինձ ասաց, որ աշխարհում մարդկանց մեծ մասը ապրում է երջանիկ ստի մեջ և մինչև մահ չի էլ գիտակցում, որ իր երջանկությունը մտացածին է, բայց ապրում է երջանիկ ու նույնքան երջանիկ էլ մահանում: Եվ այս պրոցեսը կրկնվում է մարդկության պատմության ողջ ընթացքում : Այնինչ կան մարդիկ, որոնք վանում են իրենցից սուտը, և գիտակցելով ճշտի պատճառով առաջացող անտանելիությունը, ի վերջո ընտրում են անկեղծության կործանող ճահիճը;
Երջանիկ սուտ, կամ սուտ հանուն երջանկության, թե ճիշտ, որը շատ հաճախ կործանում է թվացյալ բայց այդքան երանելի երջանկությունը; Արդյունքում ընտրությունը քոնն է...
Գարիկ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը