«Երևան օփեն»-ի շախմատային մրցաշարի առաջատարները 7 են
Спорт«Երևան օփեն» շախմատային միջազգային մրցաշարում կայացան 3-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Արման Միքայելյանը, Արտաշես Մինասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Վարդանյանը, Տիգրան Քոթանջյանը և մի քանի այլ մասնակիցներ:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները յոթն են` Կարեն Գրիգորյանը, Արման Միքայելյանը, Արթուր Գաբրիելյանը, Արտաշես Մինասյանը, Ալեքսեյ Կիսլինսկին, Ալեքսեյ Ալեքսանդրովը, Ամին Թաբաթաբաեին:
Այս տարի «Երևան օփեն»-ին մասնակցում են 13 երկրի շուրջ 150 շախմատիստներ, այդ թվում` 25 գրոսմայստեր և 30 միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետներ: