«Աթլետիկո» տեղափոխված Դիեգո Կոստա. Կոնտեի հետ ոչ մի խնդիր չեմ ունեցել
СпортԼոնդոնի «Չելսիից» Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխված 28-ամյա հարձակվող Դիեգո Կոստան հերքել է, թե անգլիական ակումբից հեռանալու պատճատը իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ լարված հարաբերություններն էին:
«Չկա այդպիսի բան: Ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չեմ ունեցել: Ինձ ոչ ոք չի նեղացրել եւ ոչ մեկի նկատմամբ հիշաչարություն չունեմ: Ամեն ինչ գերազանց է: Բոլորը գիտեն, թե ես ինչքան եմ սիրում «Չելսիի» երկրպագուներին»,- ասել է Կոստան Splash News-ին:
«Աթլետիկոն» Դիեգո Կոստայի համար կվճարի 65 միլիոն եվրո: Իսպանական ակումբը տրանսֆերային արգելքի պատճառով Կոստային կարող է հայտավորել միայն հունվարին: Մինչեւ այդ նա կմարզվի «Աթլետիկոյի» հետ: