Ռուսաստանում կկանգնեցնեն Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանը
ОбществоՌուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին քանդակել է Հիսուս Քրիստոսի արձանը, որը 33 մետր բարձրություն ունի: Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:
Ծերեթելիի խոսքով՝ արձանը կտեղադրվի երկրի քաղաքներից մեկում, հաջորդ տարի:
«Այնքան էլ հեշտ չէ 33 մետրանոց քանդակ տեղադրել. պետք է հաշվի առնել քամու ուժգնությունը, ինժեներական մոտեցումները: Քրիստոսը կդիմի ժողովրդին պարզած ձեռքերով: Ես աշխատել եմ Բրազիլիայում, շատ մարդ եմ տեսել. Աստված իմ, սա հսկայական եկամուտ է զբոսաշրջությունից», - պատմել է քանդակագործը: