Ереван, 19.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Гамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроля Сеть фиксированной связи Ucom доступна в Зовуни У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам Вардеванян Министр юстиции РА приняла посла Болгарии В Гренландии отметили спад экономической активности после угроз США «Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформации По делу о смерти военнослужащего есть задержанный Уиткофф назвал четыре требования США к Ирану За большие деньги – да: В Армении вновь простят уклонистов Эдгар Мовсесян подписал контракт с греческим футбольным клубом «Ханья»


«Հայկական Սփիւռքը Յարափոփոխ Աշխարհում»... Գործուն Զգացարիթմի Սահմանումը

Общество

21-րդ դարասկիզբի հասարակական ու քաղաքական մտքի հիմնական առանձնայատկութիւնը այն է, որ յաճախ ժամանակակից աշխարհի առջեւ ծառացող մարտահրաւէրները կը մնան անպատասխան: Այո՛, աշխարհը կը գտնուի նորանոր խնդիրներու լուծումներու փնտռտուքին մէջ, որ բազմաթիւ մտածողներու հիմք կու տայ՝ ներկան համարելու անորոշութիւններու ժամանակաշրջան: Ինչպէս համաշխարհային, այնպէս ալ հայկական ժամանակակից քաղաքագիտական ու պատմագիտական մտքի համար արդիական մարտահրաւէրներու համակողմանի պատասխաններ փնտռող ու գտնող աշխատութիւնները ուղղակի անհրաժեշտ են: Մեր պարագային անոնք շատ պահանջուած են, քանզի, իբրեւ հասարակութիւն ու գիտական հանրութիւն, մենք չենք կրնար մեզի արտօնել համաշխարհային մտաւոր զարգացումներէն ետ մնալու շռայլութիւնը:

Այս ծիրէն ներս՝ Հրանոյշ Յակոբեանի «Հայկական Սփիւռքը յարափոփոխ աշխարհում» ստուարածաւալ (652 էջ) աշխատութիւնը, իրաւամբ, բարձրարժէք ու լուրջ ներդրում է սփիւռքագիտութեան եւ հայ հասարակագիտութեան մէջ, որ ունի ո՛չ միայն գիտական, այլեւ մեթոտաբանական ու քաղաքագիտական արժէք: Արդի հասարակագիտութեան հիմնարար տեսական մօտեցումներուն եւ տարբերակներու հենքին վրայ կառուցուած այս աշխատութիւնը, ժամանակակից մեկնութեամբ, կը բանաձեւէ արդի աշխարհի մարտահրաւէրներու` աշխոյժ գաղթականութեան հոսքերու, մշակոյթներու փոխադարձ ներթափանցման ու համաշխարհայնացման եւ ինքնութեան փնտռտուքի պատասխանները` հայկական սփիւռքի խորապատկերին վրայ:

Ակնյայտ է, որ ներկայ գաղթականութեան ու ժողովրդագրական միտումները պիտի ստիպեն ապագայի մտածողներուն անդրադառնալու «Սփիւռք» բազմաշերտ հասկացութեան տարատեսակ մեկնութիւններուն ու սահմանումներուն: Հասարակական կեանքի արագացող փոփոխութիւններն ու համաշխարհայնացման առանձնայատկութիւնները պիտի ընդլայնեն հասկացութեան բովանդակութիւնը, կարեւոր պիտի համարեն անձի ու ազգերու ինքնութեան խնդիրները, պիտի հարստացնեն սփիւռքագիտութեան նշանակութիւնն ու բովանդակութիւնը: Յակոբեանի «Հայկական Սփիւռքը յարափոփոխ աշխարհում» աշխատութիւնը կարեւոր կը համարուի հայրենիքի գործակցութեան առաջարկներ ու տեսլական. այլ խօսքով` յարաբերութիւններու զարգացման, գործակցութեան ու փոխլրացման գործուն զգացարիթմ:

Աշխատութեան առաջին գլուխը հեղինակը նուիրած է հայկական սփիւռքի ծագման ու ժամանակակից բնութագիրին: Սփիւռքի ու հայկական համայնքներու ծագումը մեր ժողովուրդի պատմութեան խտացումն է: Հեղինակը յաջողած է վարպետօրէն համադրել հայկական սփիւռքի հարուստ ներկապընակը, զարգացման պատմութիւնն ու ներկայ վիճակը, անդրադառնալ համահայկական ցանցերու ձեւաւորման, հայկական դպրոցներու, եկեղեցիներու, մշակութային հաստատութիւններու, բարեսիրական ընկերութիւններու եւ այլ կառոյցներու հսկայական աշխատանքին, համակողմանիօրէն ներկայացնել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ու դատապարտման հարցով հայկական համայնքներու դերակատարութիւնն ու հայերու մասնակցութիւնը համաշխարհային քաղաքակրթութեան զարգացման ու առաջընթացին եւ այլն: Ակներեւ են հեղինակին կողմէ ներկայացւող հարցերուն վերաբերեալ խոր ու համակողմանի գիտելիքները, առաջարկւող գաղափարներու նորարարութիւնն ու արդիականութիւնը: Առաջարկները հիմնուած են Հայաստանի եւ հայկական սփիւռքի առջեւ ծառացած մարտահրաւէրներուն միասնական ու արդիւնաւէտ լուծումներ գտնելու, արդիւնք ստանալու համար նոր գործիքակազմերու իմացութեամբ, որ կարեւոր է թէ՛ տեսական քննարկման, թէ՛ գործնական կիրառութեան առումներով:

Մենագրութեան երկրորդ գլուխին առանցքը արագ փոփոխուող աշխարհի աճող մարտահրաւէրներն ու վտանգներն են, որոնք իրենց բացասական ազդեցութիւնը ունեցան հայերու կեանքին մէջ: Անոնք ա՛լ աւելի օրախնդիր կը դարձնեն համայն հայութեան համար դեռ չլուծուած մնացող հարցերը...

Արցախի ժողովուրդի ինքորոշման անքակտելի իրաւունքի իրացումը, Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, Ատրպէյճանի եւ Թուրքիոյ կողմէ Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի դէմ սանձազերծուած թշնամական քաղաքականութիւնը: Յակոբեանի առաջարկը, այս առումով, գործնական է ու խիստ արդիւնաւէտ` ամրապնդելու մեր միասնական ներուժն ու զայն ուղղորդելու Հայաստանի ու Արցախի առաջընթացին ու զարգացման: Առաջարկուող բանաձեւը միասնականութիւնն է: Հեղինակը ճշմարտացիօրէն շեշտադրումը կը տեղափոխէ ինքնութեան կարեւորութեան եւ հայկական ինքնութիւնը ամրացնող արժեհամակարգի վրայ (ժամանակակից աշխարհի մէջ ինքնութեան փնտռտուքը պիտի ըլլայ հասարակական յարաբերութիւններուն յատուկ կարեւորագոյն գործօն): Իբրեւ այդ ինքնութեան սիւներ հանդէս կու գան Հայոց լեզուն, հայկական մշակոյթը, պատմական ժառանգութիւնն ու յիշողութիւնը, ընտանիքը, քրիստոնէութիւնը, ազգային հաստատութիւնները:

Երրորդ գլուխը կը բացայայտէ հեղինակը՝ ո՛չ միայն իբրեւ բծախնդիր ու օժտուած հետազօտող, այլեւ փորձառու ու լայն տեսլական ունեցող պետական գործիչի: Հրանոյշ Յակոբեանը կը բացազատէ Հայաստան-Սփիւռք գործակցութեանույարաբերութիւններու բանաձեւը` համակողմանի գնահատելով պետական քաղաքականութեան նոր փուլը, Սփիւռքի սահմանադրականացումը, Սփիւռքի նախարարութեան գործունէութիւնը: Սփիւռքի հանդէպ պետական քաղաքականութեան էութեան ու բովանդակութեան հարստացումը, Սփիւռքի նախարարութեան գործունէութեան փիլիսոփայութիւնը կը փաստեն մասնակցութեան կարեւորութիւնը: Մենագրութեան այս գլուխը բովանդակ հայ ժողովուրդի միասնական ներուժը համախմբելու իւրատեսակ կոչ է. հայութեան յաջողութիւնները պիտի ամրացնեն Հայաստանն ու մեր ինքնութիւնը:

«Հայկական Սփիւռքը յարափափոխ աշխարհում» մենագրութիւնը նաեւ տուեալներու հսկայական շտեմարան է` հարուստ աղիւսակներով ու անուանացանկերով, որոնք ա՛լ աւելի համակողմանի կը դարձնեն զայն` լուրջ հանրագիտարանային արժէք հաղորդելով արդիական ու կարեւոր այս աշխատութեան:

ԱՐԱՄ ԱՆԱՆԵԱՆ

«Արմէնփրէս» գործակալութեան տնօրէն

Պատմական գիտութիւններու թեկնածու

Гамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США«Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформацииПо делу о смерти военнослужащего есть задержанныйУиткофф назвал четыре требования США к ИрануЗа большие деньги – да: В Армении вновь простят уклонистов«Армянские Орлы» поддерживают дружественные власти и народ Ирана: Дональд Трамп является разрушительным диктатором для независимых и суверенных государств․ Хачик АсрянДействительно «суверенная», действительно «справедливая» сделка: «Паст»Кто в итоге сдал земли? «Паст»Те, кто обогащается за счет государства, считают «завтраки» других: «Паст»С этими властями они даже не пойдут на «жертвенную трапезу»: «Паст»Эдгар Мовсесян подписал контракт с греческим футбольным клубом «Ханья»Армения — перед политическим испытанием: что ожидается на выборах Геворг Суджян, Давид Давтян, Виген Эулджекджян и Вагиф Хачатрян переданы АрменииНезабываемые моменты и выгодное предложение в Myler Mountain Resort: Idram&IDBankКомпания Idram подводит итоги 2025 года Сила одного драма: 5 788 105 драмов — благотворительному фонду City of Smile Армения останется в ЕАЭС столько, сколько это будет возможно — ПашинянБелый дом назвал уместным жестом показанный Трампом рабочему средний палецВ Иране суды над некоторыми участниками беспорядков будут открытымиНАБУ обвинило в коррупции главу одной из фракций Рады- это Юлия ТимошенкоМирзоян: Участие России и Турции в ТРИПП не обсуждалосьТолько в жизни членов ГД должно «что-то измениться», кто для них пенсионер? «Паст»Почему КС уклоняется от ответа на вопрос, игнорируя требование законодательства? «Паст»Ucom внедряет Hecttor AI для повышения качества коммуникаций в колл-центре А тысячи наших соотечественников думают иначе: «Паст»Ранее Самвел Карапетян удерживал многих деятелей в рамках проармянской позиции: «Паст»Запасы газа в Германии упали до рекордного минимумаЗвезда «Эмили в Париже» Эудженио Франческини рассказал, что он на самом деле думал о съемках обнажённой сцены с Лили КоллинзАрхимандрит Рубен Заргарян проводит воскресную Св. Литургию в АраратеГосагентство по туризму Азербайджана выразило недовольство действиями армянского лыжника Микаела МикаелянаПосольство: Обеспокоенности Армении по поводу высказываний Соловьева будут переданы в МИД РоссииНачался процесс аттестации на 2026 год высшего и старшего офицерского состава Вооруженных Сил РАПашинян: Мы решили вопрос легитимности правительства, но не решили вопрос легитимности правовой системыВ Индии запуск ракеты со спутником зондирования Земли завершился неудачейГлава МИД Ирана Аракчи: Тегеран готов к переговорам с США на равных позицияхSCMP: атака США на Венесуэлу показала необходимость восстановить репутацию ООНСинанян: Проблемы армянского патриархата Иерусалима пока не решены«Христос родился и явился миру, Вам и нам великая радость и благая весть»․ Арман Варданян направил поздравительное послание по случаю Рождества Христова Сотрудники Idram стали тайными Дедами Морозами для воспитанников центра дневного ухода «Орран»«2026 год — это время для укрепления мостов дружбы» — Абрам Овеян поздравил народы России и Армении с Новым годом