Շիրակի փողոցում վրաերթի ենթարկված պատանու վիճակը գնահատվել է կայուն ծանր
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 24-ին, ժամը 00:18-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կետրոնի մոտակայքում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեխայի (մոտ 15 տարեկան), ով գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ Ա. Գ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի 73 AV 075 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2000 թ. ծնված Ա. Բ.-ին, ով հոսպիտալացվել է «Սրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: