Օբամայի ինքնաթիռը փչացել է
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրանց ուղեկցող անձինք Վաշինգթոն հետ վերադարձի ճանապարհին Air Force One ինքնաթիռի կափույրներից մեկի աննշան խնդրի պատճառով հարկադրված են եղել տեղափոխվել այլ ինքնաթիռ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Էրիկ Շուլցին:
«Ինքնաթիռի կափույրներից մեկի աննշան անսարքության պատճառով Ֆիլադելֆիայում տեղափոխվեցինք պահուստային ինքանթիռ: Սակայն դա չի ազդի մեր ժամանակացույցի վրա», - ասել է մամուլի քարտուղարը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Օբաման նոյեմբերի 2-ին նախընտրական քարոզարշավի նպատակով մեկնել է Կոնեկտիկուտ: