Երևանում բացված ժամանակակից վերականգնողական կենտրոնը տարեկան շուրջ 1000 երեխա կընդունի
ОбществоԵրևանում այսուհետ կգործի անապահով և հաշմանդամ երեխաների ուսումնական և վերականգնողական ժամանակակից կենտրոն: Սեպտեմբերիի 24-ին տեղի ունեցավ կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք և Երևանում վերականգնողական ժամանակակից կենտրոն հիմնելու նախաձեռնության հեղինակները:
Կենտրոնը «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի նախագծերից մեկն է: Լրագրողների հետ զրույցում հիմնադիր, ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ ևլիազոր դեսպան Արմեն Սարգսյանը նշեց, որ «Երևան, իմ սեր» ծրագիրը որպես գաղափար առաջացել է 7 տարի առաջ:
«Մենք տեսնում ենք, որ հաճախ պատմական արժեք ունեցող ճարտարապետական արժեքները չեն պահպանվում: Մեր առաջին նպատակը հենց այդ ժառանգության պահպանումն է: Հետո, մտածելով դրա մասին, առաջացավ «Երևան, իմ սեր» ծրագրի գաղափարը, որը ունի երեք հիմնական նպատակ:
Առաջին նպատակը մեր համեստ հնարավորությունների սահմաններում պատմական արժեքների պահպանման և վերականգնմանն աջակցելն է: Այս շենքը, որտեղ մենք այսօր բացում ենք վերականգնողական կենտրոնը, 19-րդ դարի շենք է, որը ավերված էր և անտուն մարդկանց համար օթևան էր ծառայում: Մենք վերականգնել ենք շենքը, ինչպես տեսնում եք»,- նշեց Արմեն Սարգսյանը:
Երկրորդ կարևոր նպատակը վերականգնված ճարտարապետական արժեքի մեջ միտք ու գաղափար դնելն է, քանի որ այլ պարագայում այն դատարկ կմնա:
«Մենք գտնում ենք, որ այս շենքի մեջ պետք է ապրի մեր ապագան՝ մեր երեխաները: Մասնավորապես, այն երեխաները, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն՝ աղքատ ընտանիքների երեխաները, առողջական, հոգեկան դժվարություններունեցող երեխաները:
Մեր երրորդ նպատակը ծրագրի իրականացմանընթացքում որքան հնարավոր է շատ մարդ ներգրավելն է: Մենք ունենք այս ծրագրի շուրջ 150 աջակից, որոնց մեծ մասը հայ չեն, պարզապես բարեկամներեն, իմ բարեկամներն են: Երրորդ նպատակը Հայաստանի համար նոր բարեկամներ գտնելն է՝ բարեգործական ծրագրերի իրականացման համար»,- ընդգծեց Սարգսյանը` հավելելով, որ կենտրոնը տարեկան շուրջ 1000 երեխա կընդունի:
«Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանն ընդգծեց, որ կենտրոնում իրականացվելու են տարբեր ծրագրեր հաշմանդամություն ունեցող կամ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: Լինելու են թե՛ կրթակակն, թե՛ վերականգնողական ծրագրեր:
«Այդ ծրագրերում ներգրավված ենլինելու ոչ միայն երեխաները, այլ նաև այդ երեխաների ծնողները: Կարծում ենք, որ ծնողները նույնպես պետք է տիրապետեն հմտությունների, որպեսզի կարողանան կենտրոնից դուրս գտնվելու ընթացքում ճիշտ շփվել երեխաների հետ և նպաստեն նրանց զարգացմանը»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ բոլոր ծրագրերը իրականացվելու են անվճար:
Նորաստեղծ կենտրոնի հիմնական առաքելությունն է աջակցել սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաներին: «Երևան, իմ սեր» հիմնադրամի այս նախագծի խոշորագույն նվիրատուներն են Հայկ և Էլզա Դիդիզյանները: 2017թ. «Երևան, իմ սեր» հիմնադրամի և Save the Children կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում «Երևան, իմ սեր» հիմնադրամի կողմից հիմնովին վերակառուցված կենտրոնում կգործի նաև ընտանեկան աջակցման կենտրոն:
Ընդարձակ և միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոնում հաշմանդամություն ունեցող երեխաների համար կիրականացվեն մի շարք վերականգնողական և կրթական ծրագրեր, ինչպես նաև ճանաչողական և ֆիզիկական թերապիա: