«Երևան օփեն»-ի առաջատարները ութ շախմատիստ են
СпортՄայրաքաղաք Երևանում երկրորդ տարին անցկացվող «Երևան օփեն» շախմատային մրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Լևոն Բաբուջյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը և այլ մասնակիցներ:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները ութն են: 5-ական միավոր են վաստակել Կարեն Գրիգորյանը, Արման Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը, Իվան Ռոզումը, Ալեքսեյ Կիսլինսկին, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը և Ասլան Աիթբաևը: