Նոր սրացում ՊՍԺ-ում. Կավանին հրաժարվել է 1 մլն եվրոյի դիմաց Նեյմարին զիջել 11մ. հարվածն իրացնելու իրավունքը
СпортՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին մերժել է ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելայֆիի առաջարկը, ըստ որի ուրուգվայցին 1 միլիոն եվրո պարգևավճար կստանար, եթե հրաժարվեր 11մ. հարվածներն իրացնելու իրավունքից՝ հօգուտ Նեյմարի:
Փարիզցիների հետ պայմանագրի համաձայն, Կավանին կարող է լրացուցիչ 1 մլն եվրո վաստակել՝ որպես Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու, սակայն Ալ-Հելայֆին այդ պարգևավճարը առաջարկել էր՝ անկախ ռմբարկուական մրցավազքի արդյունքներից:
Այն բանից հետո, երբ Կավանին մերժել է, Ալ-Հելայֆին իր ներկայացուցիչներին ուղարկել է Նեյմարի մոտ, որպեսզի վերջինիս համոզեն զիջել ուրուգվայցում 11մ. հարվածներն իրացնելու իրավունքը: Սակայն բրազիլացին նույնպես մերժել է ՊՍԺ-ի նախագահի խնդրանքը: