Ռոնալդուն հարգել է Մեքսիկայի երկրաշարժի արդյունքում զոհված իր 6-ամյա երկրպագուի հիշատակը
Спорт«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր զորակցությունն է հայտնել պատանի երկրպագուի մահվան կապակցությամբ, որը զոհվել է Մեքսիկայի հզոր երկրաշարժի արդյունքում:
32-ամյա պորտուգալացին դիմել է 6-ամյա Սանտյագո Ֆլորեսի ընտանիքին: Տղայի մորաքույրը շնորհակալություն է հայտնել Ռոնալդուին` այս ժեստի համար.
«Ցավի այս ծանր պահին ես գրկում եմ Սանտյագոյի և բոլոր այն մարդկանց ընտանիքիներին, ովքեր հարազատներ են կորցրել»,- գրել է Ռոնալդուն «Թվիթերի» իր էջում:
Հիշեցնենք` մեկ շաբաթ առաջ Մեքսիկայի կենտրոնական և հարավային շրջաններում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որն ավելի քան 318 մարդու կյանք է խլել: