Քիմ Քարդաշյանն իր երեխաների հետ գտնվում է Լոս Անջելեսում. լուսանկարներ
LifestyleՊապարացիներին կրկին հաջողվել է բռնացնել Քիմ Քարդաշյանին իր ընտանիքի հետ՝ Լոս Անջելեսում: Նրանք լուսանկարել են ամերիկահայ հայտնի հեռուստաաստղին երեխաների՝ 4-ամյա Նորթի ու 1-ամյա Սենթի հետ մեքենայից դուրս գալիս:

Ինչպես փոխանցում է ORER.news-ը, բրիտանական The Daily Mail պարբերականի հաղորդմամբ՝ 36-ամյա աստղը, ինչպես միշտ, հագնված է եղել իրեն հատուկ ոճով՝ բարձրակրունկներ ու մարզահագուստ: Աղբյուրը հայտնում է, որ Քիմը գրեթե նույն ոճով է հագցրած եղել իր փոքրիկներին:

Սկզբում Քիմը երեխաների հետ դուրս է եկել մեքենայից, այնուհետև երևացել է նաև ընտանիքի հայրը՝ ռեփեր Քանյե Ուեսթը:





Ըստ աղբյուրի՝ Քարդաշյանը, Ուեսթը, ինչպես նաև իրենց ընտանքի մյուս անդամները հանդիպել են Լոս Անջելեսում, որպեսզի քննարկեն ընտանեկան իրապատում շոուի նոր եթերաշրջանի մանրամասները:

