Գարեթ Բարին կդառնա Անգլիայի առաջնության ռեկորդակիր
Спорт«Վեսթ Բրոմվիչի» կիսապաշտպան Գարեթ Բարին կմասնակցի Անգլիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Արսենալի» հետ արտագնա խաղին:
Այդ հանդիպումը 36-ամյա ֆուտբոլիստի համար կդառնա 633-րդը Պրեմիեր լիգայում: Այսպիսով, նա առաջ կանցնի «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգսից և անցկացրած խաղերի քանակով կդառնա ԱՊԼ-ի ռեկորդակիր:
Գիգսը Պրեմիեր լիգայում է հանդես եկել 1992-ից 2014 թվականներին, իսկ Բարին՝ 1997-ին:
«Արսենալ»-«Վեսթ Բրոմվիչ» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: