«Յուվենտուսի» նախագահը մեկ տարով հեռացվել է ֆուտբոլից
Спорт«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին մեկ տարով հեռացվել է ֆուտբոլից՝ տոմսերի վաճառքի հետ կապված խարդախությունների համար:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դատարանը տուրինյան ակումբին տուգանել է նաև 300 հազար եվրոյով:
Անյելիին մեղադրել են Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի երկու հոդվածներ խախտելու մեջ, որոնք կարգավորում են մենեջերների աշխատանքը:
Բացի այդ, մոտ ժամանակներս կքննարկվի ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեում Անյելիի անդամակցության հարցը:
«Յուվենտուսն» արդեն պաշտոնապես արձագանքել է այս որոշմանը և հայտարարել, որ այն բողոքարկելու է: