Ռակիտիչ. Չպետք է խաբնվենք Ռեալի հաշվով. նրանք շուտով ոտքի կկանգնեն
Спорт«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը նշել է, որ ինքն ու իր թիմակիցները չպետք է խաբնվեն «Ռեալի»՝ ընթացիկ մրցաշրջանի տնային խաղերում գրանցած թույլ արդյունքներից:
«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում անցկացրած 3 խաղերում Զինեդին Զիդանի սաներն ընդամենը 2 միավոր են վաստակել.
«Ոչ ոք չէր սպասում, որ ազգային առաջնության 6 տուրից հետո մենք 7 միավորի առավելություն կունենանք «Ռեալի» նկատմամբ: Սակայն մենք չպետք է խաբնվենք:
Առաջնությունը դեռ նոր է սկսվել: Հիշու՞մ եք՝ օգոստոսին ինչն էր մեր տարբերությունը: Թվում էր՝ մենք ամենաթույլ թիմն ենք, իսկ նրանք անձեռնմխելիի տպավորություն էին թողնում: «Ռեալի» մոտ փոքր սայթաքում է, բայց շուտով նրանք ոտքի կկանգնեն»,- Ռակիտիչի խոսքերն է փոխանցում «Bernabeu Digital»-ը:
Հիշեցնենք՝ Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալի» հետ խաղերում կապտա-նռնագույնները սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտություն կրեցին, իսկ արտագնա խաղում 2 գոլ բաց թողեցին՝ չկարողանալով ոչ մի պատասխան գոլ հեղինակել: