Մասիսում կանխվել է ինքնասպանության փորձը
Նոյեմբերի 2-ին` ժամը 23:31-ին, Մասիսի ոստիկանության բաժնի հերթապահ կապիտան Լևոնյանից Մասիսի hրշեջ փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել այն մասին, որ քաղաքացին սպառնում է Մասիս քաղաքի Նոր թաղամասի 33 շենքի տանիքից նետվել ցած:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, 23: 33-ին դեպքի վայրում է եղել մեկ մարտական հաշվարկ: Զրույցներ տանելուց և քաղաքացուն համոզելուց հետո փրկարարները և ոստիկանության աշխատակիցները 23:54 րոպեին տանիքից ցած են իջեցրել Նոր թաղամասի 33 շենքի 26 բնակարանի բնակիչ, 1978 թվականին ծնված Զոհրաբ Օնիկի Վարդանյանին:
Ըստ փրկարարական վարչության տվյալների, Վարդանյանը գտնվում է ոստիկանությունում, ճշտվում են դեպքի մանրամասները:
Լիլիթ Մաճկալյան