Զինեդին Զիդան. Հույս ունեմ, որ Ռեալը կկարողանա աչքի ընկնել Բորուսիայի հետ խաղում
СпортՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» հետ առաջիկա հանդիպման մասին:
«Անհամբեր սպասում ենք հանդիպման այս գերազանց ստադիոնում: Հույս ունեմ, որ կկարողանանք աչքի ընկնել: Ամենակարևորը պահեր ստեղծելն է: Հենց դա է իսկապես շատ բարդ:
Վերջին շրջանում դրա հետ կապված խնդիրներ ունենք, սակայն հավատում եմ տղաներին: Միշտ չի, որ ստացվում է անել այն, ինչ ցանկանում ես»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
«Բորուսիա»-«Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: