Փարիզյան թանգարանում Ցեղասպանության վերաբերյալ նյութեր և հայկական ձեռագրեր են ցուցադրվել
ОбществоՓարիզի Արաբական աշխարհի ինստիտուտը ցուցահանդես է բացել՝ «Արևելքի քրիստոնյաները. պատմության 2000 տարի» խորագրով:
Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն, ցուցադրության ժամանակ ներկայացվել են 14-րդ դարի հայկական ձեռագրերը և 1798 թականին պատկանող խորանի վարագույը:
Ցուցահանդեսի բացումը մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Լիբանանի նախագահ Միշել Աունի ներկայությամբ:
Երուսաղեմի Հայ առաքելական եկեղեցու թեմի ներկայացուցիչ Հովնան Բաղդասարյանի հաղորդմամբ՝ ցուցադրությանը նաև 1915-ի Հայոց ցեղասպանության նյութերից է ներկայացվել: Թանգարանում ցուցադրվել են լուսանկարներ, որունցում պատկերված է հայ գաղթականների ժամանումը Հալեպ և Եգիպտոս: