Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել
ОбществоՌուսաստանի Անապա քաղաքի օդանավակայանում Մի-8 ուղղաթիռի պտուտակի թևը վնասվածք է հասցրել օդաչուին:
Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ ծառայություններին, Անապայի հիվանդանոցում մահացել է Մի-8 ուղղաթիռի անձնակազմի անդամը, որին վնասել է պտուտակաթևը:
Ավելի վաղ հաղորդում էր ստացվել, որ տղամարդը վնասվածք է ստացել և տեղափոխվել է քաղաքի հիվանդանոց: Կատարվածի գործով նախաքննություն է նշանակվել:
Նախնական տվյալներով՝ անձնակազմի անդամը վնասվածք է ստացել ուղղաթիռի շարժիչի գործարկման պահին: