Արգենտինայի նախագահ Քրիստինա դե Կիրշները հոսպիտալացվել է
Международные новостиԱրգենտինայի նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները բարձր ջերմությամբ հոսպիտալացվել է վարակի կասկածանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է պետության ղեկավարի անձնական բժիշկների տարածած հաղորդագրության մեջ:
«Այս առնչությամբ նրան հոսպիտալացնելու որոշում է կայացվել հետազոտության և բուժման համար»,- նշված է փաստաթղթում: Արգենտինայի ղեկավարի հիվանդության և ինքնազգացողության վերաբերյալ մանրամասնություններ չեն հաղորդվում:
61-ամյա դե Կիրշների առողջական վիճակը վերջին ժամանակներս հաճախ է հայտնվում հասարակության ուշադրության կենտրոնում: Անցյալ տարի նրան վիրահատել են ուղեղի սուբդուրալ հեմատոմայի հեռացման համար, որն ստացվել էր վնասվածքի հետևանքով: Իսկ դրանից մեկ տարի առաջ նա ստիպված է եղել հիվանդության թերթիկ վերցնել վահանաձև գեղձի հեռացման վիրահատությունից հետո, երբ նրա մոտ քաղցկեղ են կասկածել: Ուռուցքը եղել է բարորակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: