Չեմպիոնների լիգա. Ռեալը ոչ դժվար խաղում հաղթեց Բորուսիային
СпортՉեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում կայացան 8 հանդիպումներ: Կենտրոնականը H խմբի «Ռեալ»-«Բորուսիա» Դորտմունդ խաղն էր: «Արքայական» ակումբը հաղթեց 3:1 հաշվով:
Հանդիպման 18-րդ րոպեին Գարեթ Բեյլը գեղեցիկ գոլով բացել է հաշիվը: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 5 րոպե անց Ռոնալդուն կրկնապատկել է այն:
Ընդամենը 4 րոպե անց Օբամեյանգը կրճատել է հաշվի տարբերությունը, բայց դորտմունդցիներն ավելին անել չեն կարողացել:
79-րդ րոպեին Ռոնալդուն նաև 3-րդ գնդակն է ուղարկել գերմանական թիմի դարպասը:
Խմբի մյուս խաղում «Տոտենհեմը» 3 անպատասխան գնդակ է ուղարկել ԱՊՕԷԼ-ի դարպասը. հեթ-տրիկ է ձևակերպել Հարի Քեյնը: