Վթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. մեքենան հայտնվել է դաշտում
ОбществоՍեպտեմբերի 27-ին, ժամը 00:03-ին ահազանգ է ստացվել, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 17-րդ կմ-ին «Mercedes-E220» մակնիշի 462713GQ պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1979 թ. ծնված Վ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և 5մ սահելով` հայտնվել դաշտում:
Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: