«Շրջանակ միայնության համար» ֆիլմի ռեժիսորն այն նվիրել է Հայաստանի և Իրանի բարեկամական ժողովուրդներին
КультураԻրան-Հայաստան Բարեկամության Միության եւ Մահթա Թասվիր ֆիլմարտադրության ընկերության համագործակցությամբ նկարահանված «Շրջանակ միայնության համար» վավերագրական ֆիլմը սեպտեմբերի 26-ին առաջին անգամ ցուցադրվել է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմը հայ ուսանողուհու՝ Մարիա Սարգսյանի մասին է, ով որոշում է մասնակցել լուսանկարչական մրցույթի եւ դրա համար ճանապարհվում է Իրան՝ Սուրբ Թադեն լուսանկարելու:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ֆիլմի ռեժիսոր Մահմուդ Նազերին, ԵՊՀ Արեւելագիտության ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, Իրան-Հայաստան Բարեկամության Միության գործադիր տնօրեն Մոհամմադ Ռեզա Դամավանդին, ուսանողներ եւ հյուրեր:
Մելիքյանը, դիմելով ներկաներին, նշել է, որ Իրանն այն հզոր երկիրն է, որն ամենայն հոգատարությամբ պահպանում է այլոց մշակութային արժեքները:
Ֆիլմի մասին խոսել է նաև Մոհամմադ Ռեզա Դամավանդին՝ ընդգծելով, որ այն նպաստում է երկու ժողովրդների մերձեցմանը:
Ֆիլմի ռեժիսոր Նազերին էլ նշել է, որ իր աշխատանքը նվիրված է երկու դարավոր բարեկամական ժողովրդներին, այն իր սրտի խոսքն է ՝արտահայտված հերսուհու միջոցով: