Այս տարվա ութ ամիսներին արձանագրվել է կենցաղային տեխնիկայի առևտրային ծավալների և ավտոմեքենաների ներմուծման աճ
Экономика2017թ. հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է կենցաղային տեխնիկայի և սարքավորումների առևտրային ծավալների և ավտոմեքենաների ներմուծման ծավալների աճ:
Բնակչության շրջանում նկատելի մեծացել է կենցաղային տեխնիկայի պահանջարկն ու գնողունակությունը: Ներկայացնում ենք տեղեկանք ներմուծման ծավալների մասին, որը տրամադրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: