«Բարսելոնա»-ն, ՊՍԺ-ն և «Յուվենտուս»-ը հաղթեցին. Չեմպիոնների լիգա
СпортՖուտբոլի Չեմպիոնների լիգայում A, B, C, D խմբերում կայացան երկրորդ տուրի խաղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ B ենթախմբում Փարիզում ՊՍԺ-ն 3 գնդակ ուղարկեց «Բավարիա»-ի դարպասը: Ֆրանսիական ակումբի կազմում աչքի ընկան Դանի Ալվեսը, Կավանին և Նեյմարը: Նույն հաշվով (0:3) «Սելթիկ»-ն հյուրընկալվելիս հաղթեց «Անդերլեխտ»-ին: Այս խմբի առաջատարը ՊՍԺ-ն է 6 միավորով:
C խմբում Լոնդոնի «Չելսի»-ին 1:2 հաշվով հաղթեց «Ատլետիկո»-ին: Նույն հաշվով իտալական «Ռոմա»-ն պարտության մատնեց «Ղարաբաղ»-ին: Այստեղ 6 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Չելսի»-ին:
D խմբում կատալոնական «Բարսելոնա»-ն նվազագույն հաշվով առավելության հասավ «Սպորտինգ»-ի նկատմամբ, իսկ «Յուվենտուս»-ը տանը 2:0 հաշվով հաղթեց «Օլիմպիակոս»-ին: «Բարսելոնա»-ն ունի 6 միավոր և միանձնյա առաջարն է խմբում: