Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 25-ամյա վարորդը Mercedes-ով դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլորվելով հայտնվել ձորակում. կա վիրավոր
ОбществоԵրեկ՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցի 72/2 շենքի 21 բնակարանի բնակիչ, 25-ամյա Արամայիս Մնացականյանը Mercedes մակնիշի 17 XQ 007 համարանիշի ավտոմեքենայով դեպի Սևան ընթանալիս, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլորվելով հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները նախ տեղում վարորդին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, այնուհետև տեղափոխել Աբովյանի բժշկական կենտրոն:
Շարունակությունը՝ այստեղ.