Ավտոմեքենան կողաշրջվել է Լանջիկ-Մաստարա հատվածում
Փրկարար ծառայությունը նոյեմբերի 3-ին, ժամը 09.37-ին ահազանգ է ստացել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի՝ Լանջիկ-Մաստարա հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի՝ Լանջիկ-Մաստարա հատվածում «Օպել» մակնիշի 19TL879 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը: