Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողին ներկայացվել են ոլորտում ընթացող բարեփոխումները

 ՀՀ  առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին։

Ներկայացնելով այցի առաքելությունը` ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողը նշել է, որ արդեն բազմաթիվ հանդիպումներ է ունեցել պաշտոնյաների հետ, այցելել տարբեր բժշկական կազմակերպություններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից,Դաինիուս Պուրասին Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումները ներկայացվել են  նախարարի աշխատասենյակում փակցված աղյուսակներով։   

«Ֆինանսական ոչ բավարար միջոցների և բնակչության որոշակի հատվածի աղքատության պայմաններում, անշուշտ, մեր ծրագրերի ուղղվածությունը սոցիալապես անապահով խմբերի համար բժշկական օգնության մատչելիության ապահովումն է։ Դա նաև երկրի նախագահի հանձնարարականն է, բխում է Կայուն զարգացման նպատակների և 2030 թվականի կայուն զարգացման օրակարգի պահանջներից»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Ներկայացնելով մինչ այդ կատարված քայլերը` ակտուարական ուսումնասիրություններ, ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրում, բժշկական ծառայությունների գների հաշվարկման նոր մեթոդաբանության մշակում և այլն, Լևոն Ալթունյանը նշել է, որ 2018թ. ապրիլից  սոցիալապես անապահով և այլ խմբերի մոտ 620 հազար բնակիչների համար պետությունը ձեռք կբերի բժշկական ապահովագրական փաթեթներ՝ ծառայությունների բավական մեծ ընդգրկումով։

«Այս պահին քննարկումներ են գնում ծրագրի իրականացման համար արտաբյուջետային աղբյուրներից լրացուցիչ միջոցներ հայթայթելու ուղղությամբ»,­հավելել է նախարարը։   

Որպես պիլոտային ծրագիր, դրան կնախորդի ավելի փոքր խմբի՝ սոցփաթեթի շուրջ 100 հազար շահառուներին հոկտեմբերի 1-ից նույն մեխանիզմով բժշկական օգնության տրամադրումը։ Այս երկու ծրագրի մշտադիտարկման արդյունքում կբացահայտվեն թաքնված խոչընդոտներն ու թերությունները, որոնց շտկումով էլ կմշակվի ամբողջ բնակչության պարտադիր բժշկական ապահովագրության օրենքի նախագիծը, որն, ամենայն հավանականությամբ, ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի 2019թ. հունիս­սեպտեմբեր ամիսներին։

Նշվել է, որ այս ծրագրերի հաջող իրականացմանը կնպաստի էլեկտրոնային առողջապահական համակարգը։ Լևոն Ալթունյանը նշել է, որ վերջին մեկ տարում հաջողվել է արագացնել 2010թ. մեկնարկած այս ծրագրի իրականացումը։

«Պետական պատվերի շրջանակում տրամադրվող բժշկական օգնությունը մայիսից ֆինանսավորվում է բացառապես էլեկտրոնային առողջապահական համակարգ մուտքագրված տեղեկատվության հիման վրա»,­ընդգծել է նախարարը։

ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին Լևոն Ալթունյանը ներկայացրել է նաև կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի մշակման և ներդրման, բժշկական կազմակերպությունների օպտիմալացման տրամաբանությունն ու նպատակները։

«Սրանք այն բանալիներն են, որոնք թույլ կտան ապահովելու բժշկական ծառայությունների որակն ու գների նվազեցումը»,­ասել է նախարար Ալթունյանը։

Հայաստանում առողջության առաջնային պահպանման օղակի բարելավմանը՝ ավելի արդյունավետ և հասանելի դարձնելուն, ինչպես նաև պալիատիվ բժշկական օգնության ներդրմանն ուղղված քայլերը ներկայացրել է ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք­Նուբարյանը։

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդ Բազարչյանը ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողին ծանոթացրել է շարունակական մասնագիտական զարգացման  համակարգի և բուժանձնակազմի հավաստագրման ներդրմանը։

«Պաշտպանելով մարդու առողջ միջավայրում ապրելու բացարձակ իրավունքը՝ մենք նոր թափ ենք հաղորդել ծխախոտի դեմ պայքարին»,­ասել է Ալեքսանդր Բազարչյանը՝ հավելելով, որ հաշվի են առնվել աշխարհի հաջողված փորձերը, մշակվել է ազգային ռազմավարություն` նպատակ ունենալով առաջիկա 3-4 տարում ծխող տղամարդկանց թիվը կրճատել շուրջ 10 տոկոսով։  

Քննարկման ընթացքում անդրադարձ  է կատարվել նաև Հոգեկան առողջության խնդիրներին, մասնավորապես` երեխաների և մեծահասակների համար համայնքային ծառայությունների մատուցման  անցնելուն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով և տուբերկուլոզով ապրող մարդկանց առողջության իրավունքին և այլ հարցերի:

Ներկայացված ծրագրերի առանձին մանրամասներ հստակեցնելուց հետո  Դաինիուս Պուրասը նշել է, որ Հայաստանի առողջապահական համակարգը լավ ձեռքերում է։«Խրախուսելի է, որ բարեփոխումներ իրականացնելիս մտածում եք նաև ռիսկերի և հնարավոր թերությունների մասին»,­ասել է ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողը։ Դրական համարելով նաև ոլորտում ֆինանսավորման թափանցիկության ապահովման և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը՝ նա իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում առողջապահության ֆինանսավորման ՀՆԱ­ի փոքր տոկոս լինելու կապակցությամբ։

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай