Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայ-եգիպտական հարաբերություններում կան փոխադարձաբար շահավետ են շատ ոլորտներ. Դավիթ Լոքյան

Երևանում սեպտեմբերի 29-ին տեղի  ունեցավ Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստը: Հանձնաժողովը համանախագահում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության (ԵԱՀ) ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Եգիպտական պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել  ԵԱՀ ներդրումների և միջազգային համագործակցության նախարարության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բաժնի ներկայացուցիչները,  ներդրումների և ազատ գոտիների գլխավոր տեսչության, առևտրի եւ արդյունաբերության,  մշակույթի, առողջապահության,  արտաքին գործերի նախարարությունների և այլ պետական կառույցների ներկայացուցիչներ, գործարարներ: Հայկական պատվիրակության կազմում են 8 գերատեսչությունների ներկայացուցիչներ: Նիստին մասնակցում էին երկու երկրների դեսպանները:

ՀՀ ՏԿԶ նախարար, հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Դավիթ Լոքյանը  ողջունելով նախարար Նասրին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին, ասել է, որ բավականին արդյունավետ աշխատանք են իրականացրել հանձնաժողովի անդամները: << Այսօր արդեն  կարող ենք ամփոփել և մեր երկու երկրների համագործակցության համար գծենք այն ճանապարհային քարտեզը,որով առաջիկա տարիների ընթացքում փոխադարձաբար առաջ կշարժվենք:

Բոլորիս հայտնի է, որ մեր վերջին միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել 2005  թ-ին  և այդ պատճառով մեր հարաբերություններում տնտեսական և  քաղաքական տեսանկյունից  մեծ դադար է արձանագրվել և դա առաջին հերթին աշխարհաքաղաքական իրավիճակով է պայմանավորված: Այսօր երկու երկրները պատրաստակամութուն են հայտնել վերսկսել միջկառավարման հանձնաժողովի նիստերը և գտնել համագործակցության ճանապարհները: Վերջին 12 տարվա ընթացքում երկու երկրների միջև  ապրանքաշրջանառության մակարդակը  բավականին կրճատվել է, չի եղել  հիմնական համագործակցության բազան և կոորդինացումը:

Եվ այս միջկառավարական հանձնաժողովի նիստը  պետք է լինի այն հիմնական հարթակը, որով մենք պետք է առաջ  շարժվենք: Կան շատ ոլորտներ, որոնք փոխադարձաբար շահավետ են երկու երկրների համար, դա զբոսաշրջությունն է,  փոխադարձ ներդրումներով արտադրությունների հիմնումը, տնտեսական համագործակցությունը, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտները: Շատ կարևոր է Եգիպտոս-Հայաստան համագործակցությունում առանձնացնել Եգիպտոս-Հայաստան ապակենտրոնացված համագործակցությունը  մեր մարզերի և Եգիպտոսի համապատասխան նահանգների միջև, որը հնարավորություն կտա ավելի կոնկրետ, տեղայնացված համագործակցության հասնել:

Ներուժը հսկայական է, հնարավորությունները շատ մեծ են>>,- ասել է նախարար Լոքյանը: Նա ընդգծել է, որ Եգիպտոսն ունի  աշխարհի համար մի շատ կարևոր տնտեսական հարթակ՝ Սուեզի ազատ տնտեսական գոտին, որը ոչ միայն արտադրության, առևտրի, այլ մի շարք ուղղություններով աշխատող գոտիներից մեկն է:

<<Նախարար Նասրից ստացել ենք առաջարկություններ, որպեսզի մեր գործարարներին տրամադրենք հնարավորություն այս ուղղությամբ աշխատելու, քանի որ մեծագույն շուկաներ դուրս գալու լավագույ ն օղակներից մեկն  է>>,-ասել է Դ. Լոքյանը: Միաժամանակ նա վստահեցրել է, որ Սահար Նասրի և ՀՀ Նախագահի, վարչապետի, գործարարների հետ հանդիպումները  նոր խթան են դառնալու գործընթացն  ակտիվացնելու համար:

Նախարար Սահար Նասրը իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախարար Լոքյանին համագործակցության և աջակցության համար, ասել, որ ուրախ է եղբայրական Հայաստանում գտնվելու և  միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: << Այստեղ  մենք  զգացինք մեզ ինչպես մեր երկրում: Մենք ունենք հայկական համայնք և դրանից օգտվելով պիտի զարգացնենք մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում` կրթական, մշակութային, տնտեսական և այլն: Մենք ձգտում ենք ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը և  քննարկումների արդյունքում ունեցել ենք դրական արդյունքներ, շեշտում ենք, որ մեր երկու երկրներում ներդրումների և առևտրատնտեսական հարաբերություններ զարգացումը  ուշադրության կենտրոնում է: Շատ կարևոր է, որ համաձայնությունները չմնան թղթի վրա:

Մենք պետք է ունենանք ճանապարհային քարտեզ, ժամանակացույց   և լուրջ կերպով հետևենք արդյունքներին:  Մեծ նշանակություն ունի նստաշրջանի գումարումը հատկապես այս ժամանակաշրջանում,  երբ երկու երկրներում էլ տեղի են ունենում տնտեսական բարեփոխումների մեծ  ծրագրեր>>,-ասել է նախարար Սահար Նասրը:  

Նիստի ավարտին նախարարներ Դավիթ Լոքյանը և Սահար Նասրը ստորագրել են

հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստի արձանագրությունը: Նիստի շրջանակներում  ՀՀ կառավարության անդամները եգիպտական կողմի հետ ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության վերբերյալ   փաստաթղթեր:

  1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջազգային համագործակցության և ներդրումների նախարարության միջև ներդրումների ոլորտում համագործակցության» մասին փոխըմբռնման հուշագիր
  2. Փոխըմբռնման հուշագիր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Եգիպտոսի երիտասարդության նախարարության միջև:
  3. ՀՀ Ազգային Գրադարանի և Ալեքսանդրիայի գրադարանի միջև փոխըմբռնման հուշագիր
  4. ՀՀ և ԵԱՀ մշակույթի նախարարությունների միջև համագործակցության մասին գործնական ծրագիր
  5. Երևանի պետական համալսարանի և Կահիրեի համալսարանի միջև ակադեմիական համագործակցության համաձայնագիր
  6. ՀՀ Ազգային արխիվի և ԵԱՀ ազգային գրադարանի և արխիվի միջև արխիվային գործի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր

 

Հիշեցնենք, որ 1996 թ-ից գործել է Հայ- եգիպտական միջկառավարական հանձնաժողովը, որը ունեցել է 4 նիստ։ Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստից հետո անցել է 12 տարի։ Վերջինը՝ 2005թ-ին,  տեղի է ունեցել  Կահիրեում։  Հերթական 5-րդ նիստը պետք է կայանար դեռևս 2011 թվականին՝ Երևանում,  սակայն հայտնի իրադարձությունների պատճառով այն հետաձգվել է եգիպտական կողմի խնդրանքով։

 

Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team