Կարեն Կարապետյանը քնել է
АналитикаՆկարում պատկերված անձը Կարեն Կարապետյանն է։ Նա Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Նկարը տիպական է ներկայիս Հայաստանի տնտեսության համար։ Նկարում պարոն վարչապետը դանթում է։ Այդպես է նաև Հայաստանի տնտեսությունը՝ խորը թմբիրի մեջ է։
Ապրիլյան ընտրություններից առաջ, Կարեն Կարապետյանն աստղաբաշխական գումարներ էր խոստանում ներդնել Հայաստանում։ Մեկնարկային թիվը նշանակել էր 800 միլիոն դոլլար։ Անցել է վեց ամիս, սակայն նույնիսկ ութ միլիոն դոլլար ներդրում Հայաստանում չի եղել։
Բայց այս խոստումից, պարոն վարչապետը խոստացել էր նաև, ստվերը կրճատել, մոնոպոլիաները վերացնել, մի խոսքով, չձանձրացնեմ։ Գիտեք, նմանատիպ գեղեցիկ խոստումներ, որոնց մասին խոսել են բոլոր կառավարությունները։
Սակայն ի՞նչ է պարզվում հիմա։ 150 մլրդ դրամի հասնող բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանի կառավարությունը նորից վարկ է վերցնելու: Կառավարության այսօրվա նիստից հետո Վարդան Արամյանն ասել է՝ այլ տարբերակ չկա, բայց մենք պարտք վերցնող միակ երկիրը չենք:
Այո, մենք վատ ենք ապրում, սակայն հարևանը նույնիս լույսի վարձը չի մուծել։ Սա տիպական է ոչ միայն Հայաստանի բնակչության համար, այլ նաև տնտեսության համար։ Նույն տրամաբանությամբ, Վարդան Արամյանը կարող էր ասել, որ աֆրիկյան որոշ երկրներում մարդ են ուտում։ Եթե մենք էլ սկսենք մարդ ուտել, ապա միակ մարդակեր հանրույթը չենք լինի։ Նույն տրամաբանությամբ, Առողջապահության նախարարը կարող էր ասել, որ գիտեք, Հին Սպարտայում, խնդիրներով ծնված երեխաներին ժայռից վայր էին նետում, եթե սկսենք զբաղվել մանկասպանությամբ, մենք միակը չենք լինի աշխարհում։
Հիրավի, այս՝ տեխնոկրատների և «կրեաԾիվների» կառավարությունը զարմացնում է իր ստեղծական մտքով ու անիմաստ մտքերով։
Մնում է մեկը Վարդան Արամյանին հուշի, որ հարգելիս, բյուջեն մեծապես գոյանում է հարկերի հաշվին։ Բյուջեի պակասը ծածկելու համար, ընդամենը պետք է, որ ձեր օլիգարխները և դուք, հարկ վճարեք, ստվերը կրճատեք ու այդ դեպքում, պարտք վերցնելու կարիք բնավ չի լինի։
Ատոմ Ոսկանյան
ORER.news, վերլուծաբան