Ճանապարհային ոստիկանությունը ոչնչացրել է այլ պետությունների նմուշի հաշվառման համարանիշեր
ОбществоՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից մշտապես իրականացվող հատուկ միջոցառումների արդյունքում առգրավվել և սեպտեմբերի 29-ին Ճանապարհային ոստիկանությունում սահմանված կարգով ոչնչացվել են այլ պետությունների նմուշի հաշվառման 57 զույգ համարանիշեր, որոնք տեղադրված են եղել Հայաստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների վրա:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։