Իսպանիայի սպորտի նախարար. «Բարսելոնան» կարող է խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում
СпортԻսպանիայի սպորտի նախարար Խերարդ Ֆիերասը կանխատեսել է, որ Կատալոնիայի անկախացման դեպքում, «Բարսելոնան», «Էսպանյոլը» եւ «Ժիրոնան» կարող են մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնությանը:
«Եթե Կատալոնիան դառնա անկախ, «Բարսելոնան», «Էսպանյոլը» եւ «Ժիրոնան» պետք է ընտրություն կատարեն, թե որ երկրի առաջնությունում հանդես գան: Նրանք կարող են խաղալ Իսպանիայի, Ֆրանսիայի կամ Անգլիայի առաջնություններում: Օրինակներ կան. «Մոնակոն» հադես է գալիս Ֆրանսիայի լիգայում, Ուելսի թիմերը՝ Անգլիայում: Չեմ կարծում, որ ՈւԵՖԱ-ն դեմ լինի»,- նախարարի խոսքը մեջբերում է AS-ը:
Կատալոնիայի անկախության հանրաքվեն հոկտեմբերի 1-ին է: Պաշտոնական Մադրիդը դեմ է հանրաքվեի անցկացմանը: