Վենետիկի հանձնաժողովը ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը դիտարկում է երկարաժամկետ հեռանկարի համատեքստում
Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտի գնահատմամբ՝ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բավականին խոստումնալից է և առաջնորդվում է լավ նպատակներով: «Մենք մեր հավանությունն ենք տվել բարեփոխումների հայեցակարգին, բայց աշխատանքի մեծ մասը պետք է արվի այն ժամանակ, երբ հայեցակարգը վերափոխվի տեքստի: Մայն կոնկրետ տեքստն ունենալուց հետÕ ¸ մենք կարող ենք գնահատական տալ բարեփոխումներին… Բնական է, որ երկրի ընդդիմությունը կասկածանքով և վերապահումով է մոտենում կառավարության գործունեությանը: Վենետիկի հանձնաժողովը հակված է կարդալ տեքստը և ոչ այն, ինչ թաքնված է այդ տեքստի հետևում»,- «Արմենպրես»-ի հաղոդրմամբ` նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թոմաս Մարկերտը:
Նա նաև ընդգծեց, որ նախկինում ընդդիմադիր կուսակցությունների շատ ներկայացուցիչներ կողմ էին կառավարման խորհրդրանական համակարգին, սակայն հիմա, երբ նման առաջարկություն կա, ընդդիմությունը հանկարծակի ընդդիմանում է դրան:
«Վենետիկի հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումները դիտարկում է ոչ թե Հայաստանի ընթացիկ իրավիճակի, այլ երկարաժամկետ հեռանկարի համատեսքտում»,- հավելեց նա:
Անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ բարեփոխումները կարող են միտված լինել գործող իշխանությունների վերարտադրմանը Հայաստանում, հանձնաժողովի քարտուղարը պատասխանեց, որ Վրաստանում էլ նախկինում նման քննարկումներ էին ընթանում, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա այդպես չեղավ:
Որպես Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դրական միտումներ՝ Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը նշեց, որ ներկայիս Սահմանադրությունը մեծ իշխանություն է կենտրոնացնում նախագահի ձեռքում, իսկ այս փոփոխությունները կբերեն իշխանության ապակենտրոնացմանը: «Երկրորդ ձգտումն է ուժեղացնել օրենքի գերակայությունը երկրում, մասնավորապես փորձ է արվում ուժեղացնել անկախ դատական համակարգի և Սահմանադրական դատարանի դերը»,- ասաց Մարկերտը:
Իսկ ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով՝ գործող Սահմանադրությունն արդեն իսկ լայն լիազորություններ է վերապահում խորհրդարանին: «Ըստ էության Հայաստանի Սահմանադրությունն զգալիորեն ավելի խորհրդարանական է, քան նախգահական: Նախագահի լիազորությունները սահմանափակ են երկրի ներքին կյանքի վրա ազդելու տեսակետից, եթե նախագահը խորհրդարանում չունի մեծամասնություն»,- պարզաբանեց Թորոսյանը: «Կուսակցությունները, որոնք լավ չեն ընկալում խորհրդարանի կարևորությունը և այն մեծ լիազորությունները, որ խորհրդարանին վերապահվում են գործող Սահմանադրությամբ և խոսում են խորհրդարանական կառավարման անցնելու մասին, անհասկանալի են»,- հավելեց նա: