Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում երկրորդն է
СпортՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին երկրորդն է աշխարհում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման աղյուսակը, որտեղ Արոնյանն ունի 2801 միավոր: Առաջին տեղում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Լավագույն 10-յակում ընդգրկվել են նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանու Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Շախրիար Մամեդյարովը, Ուեսլի Սոն, Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշի Անանդը և Հիկարու Նակամուրան:
Ընդամենը օրեր առաջ hայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձավաշխարհի գավաթակիր: ԵզրափակիչումԱրոնյանը մրցում էր չին շախմատիստ ԴինԼիժենի հետ: Դասական 4 պարտիաներից հետոշախմատիստներն ունեին 2-ականմիավոր, և որոշիչ եղավ թայ-բրեյքը: Արագ շախմատիառաջին պարտիայումԱրոնյանը սպիտակներով գերազանցեց մրցակցին: Երկրորդպարտիայում ևսԱրոնյանը հաղթեց: Հավաքելով 4 միավոր՝ Արոնյանը 12 տարի անց կրկինդարձավաշխարհի գավաթակիր: Նա առաջին շախմատիստն է, ով շահում է Աշխարհիգավաթըերկրորդ անգամ: Մրցաշարն անցկացվում էր, այսպես կոչված, «նոկաուտ» համակարգով՝մրցախաղում պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցումէին 128 շախմատիստ: Արոնյանը իրավունք է ստացելմասնակցելու 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդներիմրցաշարին: Լևոն Արոնյանը աշխարհիգավաթակիր էր դարձել նաև 2005 թվականին: Կրկնակի գավաթակիրը շախմատայինօլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհիթիմային առաջնության հաղթող է: