Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին Պուշկինի անվան դպրոցի 35-ամյա ուսուցչուհուն կողոպտած անձանց, որոնցից մեկի մոտ հայտնաբերվել է ոսկյա շղթայի կախազարդը
ОбществоShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Արաբկիրի և Կենտրոնական բաժինների քրեական հետախուզության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի ծառայողները տաք հետքերով բացահայտել ու հայտնաբերել են Երևանում կողոպուտ կատարած ու փախուստի դիմած անձանց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Օրբելի փողոցում անհայտ անձինք մի կնոջ պարանոցից փորձել են գողանալ պարանոցի շղթան, որից հետո նշված անձինք Opel մակնիշ ավտոմեքենայով փախել են Սարյան փողոցից դեպի Մատենադարանի ուղղությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում