Ավտովթար Արարատի մարզում. Արտաշատում բախվել են Mercedes-ները, 3 վիրավորներից մեկը մասնագիտությամբ բժիշկ է. Ֆոտո
ОбществоShamhyan.com-ը գրում է.
Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ՝ 66-ամյա Տիգրան Մամայանի վարած Mercedes մակնիշի 71 GG 007 համարանիշի և Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ՝ 23-ամյա Արթուր Բաբայանի վարած Mercedes մակնիշի 55 RP 755 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ա. Բաբայանի ուղևոր՝ 27-ամյա Արմեն Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տ. Մամայանը՝ Արտաշատի բժշկական կենտրոն, իսկ Ա. Բաբայանն ու Ա. Ներսիսյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում