Ծանրամարտի Հայաստանի հավաքականը որակազրկվել է մեկ տարով
СпортԾանրամարտի Հայաստանի հավաքականը որակազրկվել է մեկ տարով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է միջազգային ֆեդերացիան: Բացի Հայաստանի հավաքականից միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից զրկվել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Մոլդովայի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ադրբեջանի հավաքականները:
Հայաստանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը: