Դելֆ. Չելսիի նկատմամբ հաղթանակը Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները նվիրում են Մենդիին
Спорт«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆաբիան Դելֆը մեկնաբանել է «Չելսիի» նկատմամբ տոնած հաղթանակն Անգլիայի առաջնության 7-րդ տուրի խաղում.
«Սիթիի» ֆուտբոլիստները Լոնդոնում նվազագույն հաշվով հաղթանակ տարան Քևին Դե Բրույնեի միակ գոլի շնորհիվ.
«Այս հաղթանակը մենք նվիրում ենք մեր թիմակցին` Բենջամին Մենդիին: Նա խաղից առաջ մեզ հաղորդագրություն ուղարկեց, գիտեինք, որ պետք է խաղանք հանուն նրա:
«Չելսիիի» դաշտում հաղթելը թանկ արժե: Սա մեր ամենաբարդ հանդիպումն էր մրցաշրջանի մեկնարկում: Ունեինք ծրագիր, որին հավատարիմ էինք մնում, այդ իսկ պատճառով կարողացանք 3 միավոր վաստակել: Գիտենք, որ սա միայն սկիզբն է»,- Դելֆի խոսքերն է փոխանցում անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` Բենջամին Մենդին վնասվածքի պատճառով չի կարողանա խաղադաշտ դուրս գալ մինչև հաջորդ տարվա ապրիլ: