Բարսելոնա-Լաս Պալմաս հանդիպումն անցկացվում է առանց հանդիսատեսների
СпортԿատալոնական «Բարսելոնան» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Պրիմերայի 7-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ հանդիպման վերաբերյալ:
«Կապտանռնագույնների» ղեկավարությունը որոշում է կայացրել, որ այդ հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսների, քանի որ լիգայի ղեկավարությունը հրաժարվել էր հետաձգել խաղը:
Հիշեցնենք, որ Կատալոնիայում անցկացվում է անկախության հանրաքվե: Որոշ շրջաններում բախումներ են տեղի ունենում ոստիկանության և բնակչության միջև: