ՃՏՊ Լոռիում. ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է. լուսանկարներ
ОбществоԼոռու մարզում այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են Toyota Camry մակնիշի 98 MM 988 համարանիշի և Opel Astra մակնիշի 95 VC 095 համարանիշի ավտոմեքենաները:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

