«Շիրակ»-ը ոչ-ոքի խաղաց «Գանձասար-Կապան»-ի հետ
СпортՖուտբոլի Հայաստանի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում Գյումրու «Շիրակ»-ը տանը ոչ-ոքի խաղաց «Գանձասար-Կապան»-ի հետ:
Կապանցիներին հաջողվեց առաջինը հաշվի մեջ առաջ անցնել: Խաղի 46-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ուբեյմար Անգուլոն: Գյումրեցիներին հաջողվեց խուսափել պարտությունից խաղվարտին միայն: Ավելացված րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Մուսա Բակայոկոն:
Այս տուրից հետո «Ալաշկերտ»-ն ունի 17 միավոր և առաջատարն է: Երկրորդ տեղում «Շիրակ»-ն է՝ 16 միավորով: