«Մանչեսթեր Յունայթեդը» Օզիլի հետ բանակցություններ կսկսի
Спорт«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ամռանը կարող է փոխել ակումբը: Հունվարին «Մանչեսթեր Յունայթեդը» նրա հետ բանակցություններ կսկսի, հայտնում է The Independent-ը:
Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բստահ է, որ իրեն կհաջողվի Օզիլին համոզել, քանի որ համատեղ աշխատել են «Ռեալում»:
«Արսենալի» հետ Օզիլի նոր պայմանագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել և առաջընթաց չկա: Օզիլն ինքը առանձնապես ցանկություն չունի մնալ թիմում:
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2018թ. ամռանը: