Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Պետական պարգևներ են հանձնվել զբոսաշրջության ոլորտում նշանակալի ավանդ ներդրած անձանց և կազմակերպություններին

Մեգերյան կարպետ ընկերության  ձեռագործ գորգերի  ցուցասրահ թանգարանում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի  կողմից կազմակերպված Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված հանդիսությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին զբոսաշրջության պետական կոմիտեից, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը շնորհավորել է ներկաներին Զբոսաշրջության միջազգային օրվա և Հայաստանի՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու 20-րդ տարեդարձի առիթով՝ նշելով, որ կառույցը կարևոր հարթակ է՝ փոխանակվելու զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ փորձով և գիտելիքներով՝ ինտեգրվելով համաշխարհային զբոսաշրջային համայնքին։

«Զբոսաշրջությունը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է, այդ իսկ պատճառով, խիստ կարևորելով ոլորտի զարգացումը, Հայաստանի Կառավարությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում 2016 թվականի հոկտեմբերին հիմնադրեց Զբոսաշրջության պետական կոմիտեն, իսկ 2017 թվականին` Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը, որոնք իրենց ջանքերը կմեկտեղեն՝ ապահովելու ոլորտի բարեփոխումները և դինամիկ աճը: Այս տարի առաջին կիսամյակում մենք ունենք 24,2% աճ, ինչը սակայն մեզ դեռ չի բավարարում։ Մեր համոզմամբ՝ առնվազն 3 անգամ աճ գրանցելու ճիշտ ներուժ կա մեր երկրում գրագետ և թիրախային աշխատանքի արդյունքում»,- նշել է Սուրեն Կարայանը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը շնորհավորել է ներկաներին տոնի կապակցությամբ և հավելել․ «Մենք  համատեղ  ջանքերով  զգալի  հաջողությունների ենք հասել։ Նախ այս օրը թույլ տվեք շնորհակալություն  հայտնել ձեզ ակտիվ, արդյունավետ համագործակցության  համար։ Մենք   միասին ունենք դեռ  շատ անելիքներ։ Մենք մեր առջև բազմաթիվ  խնդիրներ  ենք դրել  և կարևոր խնդիրներից մեկը Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է ողջ աշխարհում։  Զբոսաշրջությունը  մեզ համար ինքնանպատակ  չէ,  քանի որ  զբոսաշրջության վերջնական  նպատակը  երկրի  տնտեսության կայուն զարգացումն է,  համայնքների զարգացումը, բնակչության կենսամակարդակի բարձրացումը։ Մենք մեր հերթին, որպես զբոսաշրջության կոմիտե և զբոսաշրջության հիմնադրամ, ապահովում ենք զբոսաշրջիկների հոսքը, բայց շատ մեծ է մասնավոր հատվածի դերը այն ժամանակ, երբ զբոսաշրջիկն արդեն Հայաստանում է»։

Միջոցառման ընթացքում ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը հանձնել են պետական պարգևներ ոլորտում նշանակալի ավանդ ներդրած անձանց և կազմակերպություններին։ 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի Համար 1229-Ն որոշման առաջին հավելվածի 13-րդ կետի դ ենթակետի` Զբոսաշրջության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվել են` 

  1. «Մեգերյան Կարպետ» բաց բաժնետիրական ընկերությունը
  2. Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արա Պետրոսյանը

Միաժամանակ Արա Պետրոսյանին շնորհվել է ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից ուղարկված պատվոգիր` ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտում արդյունավետ համագործակցության գործում անձնական ներդրումների համար:

  1. «Քոմեդի Քլաբ Պրոդաքշն» ընկերության հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը
  2. «Շարմ հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը
  3. Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման հասարակական կազմակերպությունը
  4. Զբոսավար Բեատրիս Նշանյանը
  5. «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը
  6. Մարաշլյան ֆոտո ատելիեն

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի Համար 1229-Ն որոշման առաջին հավելվածի 13-րդ կետի դ ենթակետի` Զբոսաշրջության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ  Զբոսաշրջության պետական կոմիտեի շնորհակալագրերով պարգևատրվել են` 

  1. Հյուրատների զարգացման հայկական ասոցիացիա Հասարակական Կազմակերպությունը
  2. «Տերյան» մշակութային կենտրոնը
  3. Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը
  4. «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ»-ի անդամ, խոհարարԱրտավազդ Սարուխանյանը
  5. «Պոբեդա ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը
  6. «Ավիակոմպանիա Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը
  7. «Տարոն-Ավիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը
  8. «Արտ վոյաժ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը
  9. «Երեք հարյուր վաթսուն» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը
  10. «Էյ Թի» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, Locator նախագիծ
  11. «Այ Իքս-Թեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, arloopa նախագիծ
  12. «Էքսպո գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ Ինտուր Էքսպո միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի կազմակերպման համար
  13. ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը
  14. ՀՀ պարապլաներային սպորտի ֆեդերացիան
  15. Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը
  16. «Գարդման տուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը
  17. «Օլ Հոթելս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 

Տոնական հանդիսությանը Հայաստանում գործող Եգիպտոսի, Արգենտինայի, Լեհաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ճապոնիայի  դեսպանությունները ներկայացրել են  իրենց մշակույթը և զբոսաշրջային հնարավորությունները։ Արարողությունը շարունակվեց տոնական համարներով, երգ և երաժշտությամբ։

Հանդիսությանը ներկա էին զբոսաշրջության ոլորտի բազմաթիվ աշխատակիցներ,  պետական պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ։ 

Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team