Հենրիխ Մխիթարյանը և Մեսութ Օզիլը կարող են դառնալ թիմակիցներ
СпортԼոնդոնի «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարող է ամռանը տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»,- տեղեկացնում է «The Independent»-ը:
«Կարմիր սատանաները» հունվարին մտադիր են սկսել բանակցել 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն վստահ է, որ կկարողանա համոզել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին, ում հետ աշխատել է Մադրիդի «Ռեալում»:
«Արսենալի» հետ Օզիլի պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: