Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Դավթաշենի 2-րդ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկում նկատված սահնօձին
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 3-ին, ժամը 18:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: