Ռայան Գիգզ. Մարուան Ֆելաինին հրաշալի է փոխարինում Պոլ Պոգբային
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզը գովել է անգլիական թիմի բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինիին, որը Անգլիայի ընթացիկ առաջնության 6 խաղում խփել է 3 գոլ: Ֆելաինին դուբլի հեղինակ դարձավ «Քրիսթալ Փելասի» դեմ նախորդ տուրի խաղում (4:0):
«Ֆելաինին ապացուցեց իր կարեւորությունը թիմի համար՝ հրաշալի փոխարինելով Պոլ Պոգբային: Նա կարեւոր գոլեր է խփում այնպես, ինչպես ժամանակին անում էր «Էվերտոնում»: Ես իսկապես ուրախ եմ նրա համար, քանի որ Ֆելաինին մի քանի անհաջող տարիներից հետո վերջապես ցուցադրում է իր ամբողջ ուժը:
Ես աշխատել եմ նրա հետ եւ գիտեմ, որ հաճելի է նրան մարզելը: Նա ամեն ինչ անում է այնպես, ինչ ասում ես, միշտ արժանանում է թիմակիցների եւ մարզիչների աջակցությանը: Մարուանը լավ է գիտակցում իր ուժեղ եւ թույլ կողմերը եւ դրա շնորհիվ արդյունավետ է գործում: Մոուրինյոն միշտ հավատացել է նրա հնարավորություններին եւ այժմ կքաղի պտուղները»,- Ռայան Գիգզի խոսքը մեջբերում է skysports-ը:
Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը խնդրել է երկարաձգել պայմանագիրը Ֆելաինիի հետ: