Արմեն Ամիրյանն անդրադարձել է իր պաշտոնանկության մասին լուրերին
КультураՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բամբասանք է որակում իր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Ամիրյանը, անդրադառնալով իր պաշտոնանկության մասին լուրերին, ընդգծեց, որ բամբասանքներին և բանսարկություններին չի ցանկանում արձագանքել:
Անդրադառնալով հարցին, գո՞հ են իր աշխատանքից՝ Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Հարցրեք նրանց, ում գոհունակությունը ցանկանում եք իմանալ»:
Նախարարն ընդգծեց, որ իշխանությունների կողմից իր աշխատանքի հետ կապված դժգոհություններ վերջին շրջանում չեն եղել:
Արմեն Ամիրյանն անդրադարձավ 2018թ. մշակույթի նախարարի պաշտոնում աշխատանքը շարունակելու հնարավորությանը: «Ժամանակը կգա, կիմանաք»,- ընդգծեց նախարարը: