Ալվարո Արբելոան Ժերար Պիկեի մասին. Ով քամի է ցանում, փոթորիկ կհնձի
СпортՄադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ալվարո Արբելոան կարծիք է հայտնել կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեի մասին:
«Այնքան հեշտ է չհարգել ուրիշներին, այնուհետև հարգանք պահանջել մյուսներից: Ով քամի է ցանում, փոթորիկ կհնձի»,- թվիթերյան իր էջում գրել է Արբելոան:
Իսպանական պարբերականների համաձայն՝ այդ հրապարակումն ուղղված է եղել հենց Պիկեին: Ֆուտբոլիստները նախկինում էլ լարված հարաբերություններ են ունեցել:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի երկրպագուները Պիկեից պահանջել են հեռանալ ընտրանուց: Դա կապված է Կատալոնիայում՝ Իսպանիայից անկախանալու հանրաքվեի հետ: